Ապօրինի որսորդությունն ու ձկնորսությունը Հայաստանում պատժվում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, սակայն վարչական տույժի չափն այնքան քիչ է, որ ապoրինի որսորությամբ եւ ձկնորսությամբ զբաղվողները գերադասում են վճարել վարչական տույժը եւ շարունակել զբաղվել ապօրինի որսորդությամբ։ Դրան նպաստում է այն հանգամանքը, որ ապoրինի որսորդությունից ստացված եկամուտները շատ ավելին են, քան հիշյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը։

Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով  ապօրինի ձկնորսությունն ու որսորդությունը առաջացնում են տուգանքներ նվազագույն աշխատավարձի 30-ապատաիկից ութսունապատիկի չափով (30-80 հազ. դրամ, որը համարժեք է 80-220 դոլարի)։

Կառավարությունն այսօր` նոյեմբերի 18-ին հաստատեց օրենսդրական մի նախաձեռնություն, որով սահմանված տուգանքները համարյա կրկնապատկվում են, թեեւ դրանք շարունակում են մնալ բավական ցածր մակարդակի վրա։