Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է 6–րդ գումարման Ազգային ժողովում ավելի ակտիվ է լինելու: Այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նոր խորհրդարանում փոխվելու է  իր աշխատելաոճը՝ լռակյաց պատգամավոր չի լինելու, անգամ ելույթներ է ունենալու:

«Փոխվելու է աշխատելաոճս, ավելի շատ ելույթներ եմ ունենալու»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հաայստանում կայացած խորհրդարանական ընտրություններին Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է ՀՀԿ ցուցակով առաջադրված, գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: