Բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարն անհաջող է դասավորվում Երեւանի Հատիսի համար: Այսօր, նոյեմբերի 18-ին Հատիսն անցկացրեց երրորդ հանդիպումը եւ կրեց երրորդ պարտությունը: Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ-ի հետ պատասխան խաղում երեւանյան ակումբն արժանի դիմադրություն ցույց տվեց ու թեեւ հանդիպման ընաթցքում հետ էր նույնիսկ 22 միավոր, սակայն կարողացավ հավասարեցնել խաղը եւ հիմնական ժամանակն ավարտել 85:85 հաշվով: Պահանջվեց լրացուցիչ խաղափուլ, որի արդյունքում ռուսները հաղթեցին 99:90: Խմբային փուլի վերջին հանդիպումը Հատիսը կանցկացնի նոյեմբերի 25-ին, Իսրայելում: Ռամլայի Էլիտզուր ակումբի հետ Երեւանում կայացած առաջին խաղում Հատիսը պարտություն է կրել:

Հասանելի է
русский


























