Ռուս Ձմեռ Պապն այսուհետ նոր նավիգացիոն համակարգով հագեցած գավազան է ունենալու: Այդ գավազանի օգնությամբ, Online ռեժիմով հնարավոր կլինի ինտերնետով հետեւել Ձմեռ Պապի ճամփորձությանը: Նրա ճամփորդությունը, սովորության համաձայն, մեկնարկում է Մեծ Ուստյուգից:

Ձմեռ Պապին նոր համակարգով հագեցած գավազանը նվիրել են ծննդյան տոնի առթիվ` նոյեմբերի 18-ին:

Նոր գավազանի երկարությունը 1,8 մետր է եւ կշռում է մոտ 3 կգ: Նրա մարտկոցները կարող են անընդմեջ գործել 4 օր: