«Յանդեքսը» ծրագրում է սկսել գումարներ հավաքել տաքսիների կայանատեղիներից, առաքիչների ծառայություններից եւ այլ բիզնեսներից, որոնք օգտագործում են «Յանդեքս նավիգատորն»-ն ու «Յանդեքս քարտեզը» կոմերցիոն նպատակներով։ Այս մասին «Կոմերստանտ»-ին հայտնել են «Յանդեքս»-ում։ 

Նոր ձեւաչափի փորձարկումները կսկսվեն այս տարի, նախապատրաստությունը մեկնարկում է մայիսի 1-ից՝ նախ «Նավիգատոր»-ում, իսկ որոշ ժամանակ անց «Քարտեզ»-ում։  Նավիգացիոն ծառայությունները կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար արտոնագիր անհրաժեշտ կլինի։

Մոդելը նման կլինի API-ում գործող  (հավելվածների ծրագրավորման ինտերֆեյսը) բիզնեսի համար «Քարտեզ»-ին, որը թույլ է տալիս կողմնակի նախագծերում օգտագործել «Յանդեքս»-ի քարտեզագրական տվյալներն ու տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ կան անվճար սահմանաչափեր, եւ գործառույթը կարգավորվում է ըստ հաճախորդի ու նրա խնդրի։