Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից:




























