«Արեւելյան գործընկերության» երկրների համար վիզայի ռեժիմը Եվրամիության կողմից հանելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդյունավետորեն ներդրվի եվրոպական անվտանգության չափանիշները»: Նոյեմբերի 18-ին այս մասին հայտարարել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով  եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Բեռլինում բացելով «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության եվրոպական ֆորումը:

«Ես հավատում եմ, որ քայլ առ քայլ մենք կկարողանանք հաղթահարել անջրպետները Եվրոպա մարդկանց ազատ տեղաշարժման համար, սակայն դրա համար մեր արեւելյան գործընկերները պետք է իրենց մոտ ապահովեն անվտանգության համապատասխան չափանիշներ», -հայտարարել է նա:

Նշենք, որ Հայաստանից բացի «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեջ ներգրավված են Եվրամիության 27 անդամ-երկրներ, ինչպես նաեւ հետխորհրդային 5 պետություններ` այդ թվում Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը: