Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները պնդում են, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Իրաքը, Կուբան, Մարոկկոն եւ Չինաստանը հրաժարվել են մասնակցել նոբելյան մրցանակի հանձման արարողությանը:
Չինաստանն ընդդիմացել է այն պատճառով, որ մրցանակ շնորհելու են այլախոհ Լյու Սյաոբոյին, ով դատապարտված է 11 տարվա ազատազրկման` պետական հեղաշրջման կոչեր անելու համար:
Կոմիտեի նախագահները որոշել են նրան պարգեւատրել բարձրագույն մարդասիրական մրցանակով նրա «երկար եւ ոչ բռնի պայքարի համար` ուղղված Չինաստանում մարդու հիմնարար իրավունքերի հաստատմանը»:
Չինաստանը դեմ է, որպեսզի պարգեւատրեն Լյու Սյաոբոյին եւ մի շարք պետություններ աջակցել են Չինաստանի իշխանություններին այդ հարցում:




























