Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մերձկասպյան երկրների նախագահների հանդիպման ժամանակ նոյեմբերի 18-ին քննարկել են Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը եւ երկկողմ հարաբերությունները:
«Գագաթաժողովը, որը կանցկացվի Աստանայում, շատ կարեւոր է: Դրա ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետաքրքրում են մեծ թվով մարդկանց: Ես վստահ եմ, որ Ղազախստանը այս ԵԱՀԿ գագաթաժողովը կանցկացնի բարձր մակարդակով»,-«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ասել է Մեդվեդեւը Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ ռուսական կողմը եւս պատրաստվում է գագաթաժողովին:
ԵԱՀԿ գագաթաժողովը 11 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կանցկացվի Աստանայում դեկտեմբերի 1-2-ը:




























