Ֆիլիպ Կիրկորովն աշխատանքի է տեղավորվել McDonalds-ում: Մամուլում նախապես տարածված լուրերն այն մասին, որ Ֆիլիպ Կիրկորովն առանց փող է մնացել, կորցրել է իր երկրպագուներին եւ դարձել «բոմժ», չի համապատասխանում իրականությանը, պարզապես երգիչը որոշել է ուղղել իր իմիջը եւ մասնակցել  երեխաներին նվիրված ամենամյա ակցիային, որն անցկացվում է արդեն 7-րդ անգամ:  Ակցիայի նպատակը հետեւյալն է. ռուսական շոու-բիզնեսի բոլոր աստղերը մի օր աշխատում են McDonalds-ում, իսկ ստացված գումարը հետագայում փոխանցում երեխաներին: Այս անգամ դրանք կստանան մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները:  7 տարվա ընթացքում, ընդհանուր հաշվով, հավաքվել է շուրջ 63 մլն դոլար, որը ծախսվել է մանկատների համար կահույք գնելու, ընտանեկան մանկատներ ստեղծելու եւ մանկական կլինկաների բացելու վրա:

Այս տարի McDonalds-ում կազմակերպված ակցիային մասնակցում է Ֆիլիպ Կիրկորովը, Պրոխոր Շալյապինը, Սերգեյ Լազարեւը, Լոլիտա Միլյավսկայան, «Դիսկոտեկա Ավարիա» խումբը եւ այլք: