Ավարտվել է Կասպյան երկրների նախագահների 3-րդ գագաթաժողովը, որի ավարտին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի ու Թուրքմենստանի նախագահները «Կասպյան տարածաշրջանի անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր» են ստորագրել եւ համատեղ հռչակագիր ընդունել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գագաթաժողովից հետո լրագրողներին հայտնել է, որ Կասպյան գագաթաժողովը ամենամյա է լինելու: «Մենք պայմանավորվել ենք հանդիպել տարին մեկ անգամ, իսկ հանդիպել 3 տարին մեկ անգամ` անթույլատրելի է»,- ասել է Մեդվեդեւը:
Նշենք, որ Կասպյան երկրների ղեկավարների առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել է 2002 թվականի ապրիլի 23-24 Աշքաբադում, իսկ երկրորդը` 2007 թվական հոկտեմբերի 16-ին Թեհրանում:
Բաքվի գագաթաժողովում երկրների ղեկավարները քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Նախագահների ստրագրությանն է ներկայացվել երկու փաստաթուղթ` համատեղ հռչակագիր եւ Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր:




























