Google Maps-ը նոր գործառույթ է թողարկել՝ քաղաքների, հաստատությունների ու տեսարժան վայրերի անունները, ինչպես նաեւ կարծիքները այժմ ավտոմատ կերպով կթարգմանվեն բջջային հավելվածի լեզվով, հաղորդում է Life-ը։

«Հաջորդ անգամ, երբ դուք կլինեք արտասահմանում ու կցանկանաք գտնել ռեստորանը, Google-ն անվանումը կթարգմանի լեզվով, որով գործածում եք ձեր սմարթֆոնը։ Պարզապես բացեք Google Maps-ն ու գտեք այն, ինչ ձեզ հետաքրքրում է», —ասվում է Google-ի պաշտոնական բլոգում։