Webroot հակավիրուսից օգտվողները հայտնել են Windows-ով աշխատող համակարգիչների աշխատանքի զանգվածային խափանման մասին, հայտնում է ZDNet-ը:
Թարմացնելուց հետո հավելվածն անհայտ պատճառով սկսել է Windows-ի համակարգային ֆայլերը նշել որպես վնասակար եւ դրանք զանգվածաբար կարանտին է ուղարկել: Սա կաթվածահարել է հակավիրուսն օգտագործող օգտատերերի համակարգիչների աշխատանքը: Դրանից զատ, անհասանելի է դարձել նաեւ Facebook-ը, քանի որ պաշտպանությունը այն ընդունել է որպես ֆիշինգային հաշիվ:
Համացանցում օգտատերերն ակտիվորեն գրոհում են Webroot ցանցերը. Twitter-ի հակավիրուսը խափանումների մասին հարյուրավոր հաղորդումներ է ստացել: Ի պատասխան՝ ընկերությունը, չգիտես ինչու, վնասակար ծրագրային ապահովան մասին հիշեցումն է հրապարակել:
Որոշ ժամանակ անց Webroot-ից հայտնել են, որ խափանումը վերացված է, սակայն հազարավոր օգտատերեր մնացել են չաշխատող օպերացիոն համակարգով: Մասնավորապես՝ մինչ օրս սխալի շտկմանն են սպասում կորպորատիվ հաճախորդները: Webroot-ը ամերիկյան հակավիրուսային ծրագիր է, որից օգտվում է աշխարհում մոտ 30 մլն մարդ: Համաձայն կայքի տեղեկատվության՝ այն օգտագործում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են Cisco-ն, Cellebrite-ն եւ Virgin Media-ն:




























