Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: