Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: