Twitter  ընկերությունը հայտնել է այս տարվա առաջին եռամսյակում իր կարճ հաղորդագրությունների օգտատերերի քանակի կտրուկ աճի մասին։ Նրանց քանակը 14 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Այս նորությունը առաջացրել է ընկերության բաժնետոմսերի արժեքի 11 տոկոսի աճ։ Անցած տարի Twitter-ի կանոնավոր օգտատերերի քանակը գրեթե անփոփոխ էր, հայտնում է Euronews–ը։

Բայց գովազդի քանակի կրճատման պատճառով ընկերության եկամուտները ֆոնդային բորսա դուրս գալուց հետո առաջին անգամ նվազել են ։

Ըստ վերլուծաբանների սերվիսի պոպուլյարությանը նպաստում է նաեւ Դոնալդ Թրամփը, որը կանոնավոր կերպով հաղորդագրություններ է հրապարակում Twitter-ում՝ գրավելով նորանոր ընթերցողների ու մեկնաբանների։

Նոր օգտատերերին նաեւ գրավում է տեսագրությունների ուղիղ հեռարձակման ֆունկցիան։