Սոցցանցերի օգտատերերն ըստ արժանվույն են գգնահատել Քանզաս Սիթիի Jimmy John's ցանցի գանձապահի վարքագիծը, որը կողոպուտի ժամանակ կատարյալ հանգստություն էր պահպանել։

Տեսագրությունը  տեղի ոստիկանությունն է հրապարակել YouTube–ում։ Այնտեղ երեւում է, թե ինչպես է գողը սկզբում պատվիրում ինչ-որ բան, իսկ հետո հանում ատրճանակն ու սկսում սպառնալ գանձապահին։

Աշխատողը անվրդով դեմքով բացում է գանձարանը ու անվրդով է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ գողը ատրճանակը նրա դեմքին է հենում։ Մոտ 30 վայրկյան անց հանցագործը հեռանում է։

Սոցցանցերի օգտատերեը իրենց զարմանքն են հայտնել աշխատողի վարքագծով։

«Երբեք նման բան չեմ տեսել, գանձապահը նույնիսկ ատրճանակի սպառնալիքի տակ աչքերը չթարթեց»,- գրել է հաղորդավար Ուեյն Դյուպրին։

«Եթե բառարանում փնտրեք անդրդվելի բառի նշանակությունը, ապա կողքին կտեսնեք այս գանձապահի լուսանկարը»,- վստահեցնում է New Retro Geek-ը։

Որոշ օգտատերեր էլ կարծում են, որ գանձապահի նման արտասովոր հանգստությունը գուցե բացատրվոմ է նրանով, որ նա կարող էր նկատել, որ ատրճանակը կամ իսկական չէ, կամ էլ սարքին չէ։

Մինչդեռ ոստիկանությունը հայտնել է գողին բռնելու մասին։ Գողը 54-ամյա Թերկ Ռեյնֆորդն էր, որը մինչ այդ դատված է եղել զինված կողոպուտի համար ։