Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաների թանկարժեք ավտոմեքենաները վաճառվելու են աճուրդում: 8 ավտոմեքենաներ նոյեմբերի 19-ին ցուցադրվել են Թբիլիսիի Ռոզ հրապարակում, իսկ վաճառքը կայանալու է դեկտեմբերի 6-ին:
Աճուրդի են հանվել ինչպես քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, այնպես էլ նրա տեղակալների մեքենաները:
Ըստ Ուգուլավայի, աճուրդի նպատակն է քաղաքապետարանը նվազ բյուրոկրատական դարձնել: Թանկարժեք մեքենաների փոխարեն գնվելու են էժան մեքենաներ:
Ավտոմեքենաների նախնական գինը 10 հազար դոլար է: Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենա քաղաքապետի մեքենան:





























