Թուրքիայի Հաթայի նահագում ձերբակալված թուրք սպայի մեքենայից 11 կգ թմրանյութ է հայտնաբերվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաթայի նահանգային ոստիկանության աշխատակիցները ահազանգի հիման վրա կանգնեցրել են Հաթայի ժանդարմերիայի հրամանատարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի սպաներից մեկի մեքենան եւ փորձել խուզարկել, որին սպան ընդդիմացել ու փախել է։ Ոստիկանության միջոցառումների արդյունքում կանգնեցվել է սպայի մեքենան, որից 3 տարբեր փաթեթների մեջ եղել է 11 կգ թմրանյութ։




























