Այսօր՝ նոյեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի:
ՀԱԿ գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի եւ Շիրակի մարզի Հայ Ազգային Կոնգրեսի տարածքայի կառույցների ակտիվի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող զարգացումները:



























