Նոյեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, Իրանի քաղաքացի, 38-ամյա Ֆեթոս Ղ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 21.00-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանյան լճի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտից երկու անհայտ տղամարդ եւ մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Իրանի քաղաքացու, նրանք բացահայտ հափշտակել են բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը:
Կատարվում է նախաքննություն:



























