ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովը կընդունի եվրոատլանտյան տարածաշրջանի համար տարածքային հակահռթիռային համակարգ ստեղծելու մասին  որոշում, որը կբավարարի բոլոր դաշնակիցներին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք համոզված ենք, որ հակահրթիռային կայանների վերաբերյալ կընդունվի որոշում, որը կբավարարի բոլոր դաշնակիցներին»,- նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Թուրքիան պահանջել է, որ եվրոատլանտյան տարածաշրջանի համար տարածքային հակահռթիռային համակարգը ստեղծելու մասին փաստթղթում չշրջանառվեն որոշ երկրների անուններ: Խոսքը վերաբերում Է Իրանին ու Սիրային, որոնց հետ Թուրքիան ցանկանում է զարգացնել ավելի սերտ կապեր, բայց որոնց ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ անվանում են վտանգի հավանական աղբյուր: