Առաջիկա երեք օրերին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն գրանցվի։ NEWS.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեցին «Հայպետհիդրոմետ» օթերերեւութաբանական ծառայությունից։
Ծառայության տրամադրած տվյալներով, մայրաքաղաքում մոտակա երեք օրերին ցերեկը կգրանցվի +15 +16 աստիճան տաքություն, գիշերը՝ բարձրադիր վայրերում՝ +4 +6, ցածրադիր վայրերում՝ մինչեւ -2 աստիճան ցուրտ։
«Հայպետհիդրոմետ»-ից նաեւ հայտնեցին, որ Հայաստանում ամենացուրտ՝ մինչեւ -8 աստիճան գիշերները, այժմ եւ ավանդաբար, գրանցվում են Շիրակի մարզում։
Հարցին, թե ծառայության կանխատեսումների համաձայն, դեռ որքա՞ն կշարունակվեն նոյեմբերի համար բավականին բարենպաստ եղանակային պայմանները, մասնագետը դժվարացավ միանշանակ պատասխան տալ՝ ասածը հիմնավորելով այն փաստով, որ իրենք չափումներն անում են 3 օրերի կտրվածքով։




























