Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից թռիչք իրականացրած Ստամբուլ–Բրյուսել օդանավում երկու ուղեւորների միջեւ վիճաբանությունը ծեծկռտուքի է վերաճել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլ–Բրյուսել օդանավում մի տղամարդ սկսել է անհանգստացնել մյուսներին։ Այս ընթացքում ուղեւորներից մեկը զգուշացրել է տղամարդուն, որից հետո վիճաբանություն եւ ծեծկռտուք է սկսվել։

Բրյուսելում վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է միջադեպի հեղինակներին։