Նոյեմբերի 16-ին հաղորդվել էր Գյումրիի «Հաղթանակի» զբոսայգում տեղադրված «Բանվորուհու» արձանը եւ նույն զբոսայգու վերջնամասում տեղադրված Զորավար Անդրանիկի արձանի թրի պատյանը գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Զորավար Անդրանիկի արձանի սրի պատյանը գողացել է 18-ամյա Սերգեյ Պ.-ն, իսկ «Բանվորուհու» արձանը` նա եւ Գյումրի քաղաքի բնակիչներ ոմն Ժորիկ, Ռուբո, Եղո եւ Գուգո:
Սերգեյ Պ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսների ինքնությունները պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:



























