Twitter սոցցանցը սառեցրել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի արաբական հաշիվը, որում նրա մասին նորություններ են հրապարակվում, հայտնում է Mehr գործակալությունը:
Twitter-ը չի հայտնել սառեցման պատճառների մասին: Հիմա այաթոլլահ Խամենեիի նոր հաշիվ է հայտնվել:
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի գերագույն առաջնորդի արաբական հաշիվը նախկինում մի քանի անգամ ենթարկվել է հաքերների հարձակմանը: Ալի Խամենեին էջեր ունի նաեւ Twitter-ի անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն տարբերակներում:




























