Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու մասին տեղեկություն դեռեւս չկա: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Դիվանագետը նշել է, որ համանախագահները որեւէ տեղեկություն չունեն, թե երբ կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը:

Անդրադառնալով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ ապրիլի 28-ի հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ: Դիվանագետը նաեւ հավելել է, որ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: