Միանգամից մի քանի խոշոր ընեկրություններ, ներառյալ` Google-ը, Amazon-ն ու eBay-ը դադարեցրել են Apple Watch «խելացի» ժամացույցներին աջակցությունը: Այս մասին հաղորդում է Mashable-ը:

Դեռ հաստատ հայտնի չէ, թե ինչն է դրա պատճառը:  Google-ը հայտարարել է, որ իր Maps հավելվածը նորից կաշխատի ապագայում Apple Watch-ի հետ, սակայն ժամկետներ չի նշել:

Հավանականություն կա, որ ընկերությունները սպասում են watchOS օպերացիոն համակարգի նոր տարբերակի շնորհանդեսին, որը կներկայացվի հունիսին` Apple Worldwide Developers Conference համաժողովի ժամանակ: