Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Ստամբուլում կայանալիք World Cities Expo–ի մասնակիցների ցանկից հեռացրել են Wikipedia–ի ղեկավար Ջիմի Ուէլսին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվել է, թե Wikipedia–ի ղեկավարին գրավոր տեղեկացրել են, որ նրա անունը հանվել է World Cities Expo–ի հրավիրվածների ցանկից։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում արգելափակել են համացանցային հանրագիտարան Wikipedia–ն։ Թուրքական կողմն այս քայլը հիմնավորել է այն հանգամանքով, որ Wikipedia–ում Թուրքիային ու ահաբեկչությանը նույն հարթակում ցույց տվող տողեր կան։