Հանրապետության տարածքում մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +17+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+22,

Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,

Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +9+13, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+20,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +18+21: