Քիչ առաջ՝ ժամը 23-40-ի սահմաններում Կիեւյան կամրջից անհայտ անձը ցած է նետվել (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կամրջի մոտ մեծ բազմություն է հավաքվել: Դեպքի վայրում են նաեւ փրկարար ծառայության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները:

Փրկարարներն արդեն գետից դուրս են բերել ինքնասպանի դին: Մահացածը մոտ 50-55 տարեկան տղամարդ է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկաններն արձանագրում են տեղի ունեցածը: Դեպքի վայր է ժամանել դատաբժիշկը, ով փորձաքննություն է անցկացնում:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի