Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ միջուկային գործարքը թույլ է տվել կրճատել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հաստատում են, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ստուգումներ ենք իրականացնում ու հետեւում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարմանը ատոմային ոլորտում՝ այն համաձայնագրի համաձայն, որի իրականացումը սկսվել է 2016-ի հունվարին։ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը շահավետ գործիք է միջուկային ստուգումներ իրականացնելու համար ու Իրանն այսօր ենթարկվում է ամենամանրակրկիտ ստուգումների,- շեշտել է Ամանոն,-- Մեր տեսուչները ընդլայնված մուտք ունեն օբյեկտներ ու ավելի շատ տեղեկություններ են ստացել իրանյան միջուկային ծրագրի մասին։ Իրանը սկսել է ավելի քիչ զարգացնել իր ծրագիրը, քան մինչեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելը»։

«ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի կիրառել իր երաշխիքները Իրանում, որպեսզի ավելի լայն ըմբռնում ապահովի, չէ որ ամբողջ միջուկային նյութը հիմա խաղաղ հունով է ուղղված։ Դա կարող է երկար տարիներ տեւել»,- հավելել է Ամանոն։