Իրանի եւ Թուրքիայի փորձագետները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի շուրջ խորհրդակցություն են իրականացրել: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում` Marriott հյուրանոցում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի եւ Սիրիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների միջեւ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները եւս գտնվում են հյուրանոցում:

Քննարկումները նախորդում են մայիսի 3-4-ը կայանալիք Սիրիայի շուրջ բանակցություններին: Նոր փուլի գլխավոր թեմաները կդառնան հրադադարի ռեժիմին հետեւելն ու դրա մոնիթորինգը` համադրելով ընդդիմության ու ահաբեկիչների սահմանազատման քարտեզը, ինչպես նաեւ քաղաքական ասպեկտները` նախեւառաջ Սիրիայի նոր սահմանադրության մշակումը: