Երեւանի Արցախի փողոցում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մայիսի 2-ին, միաջդեպ է տեղի ունեցել:
Մի երիտասարդ իջել է մեքենայից եւ պահանջել, որ իրեն չլուսանկարեն:
«եթե ձեզ շարունակեք ըսենց պահել, էսօր մենք ոստիկանությունում իրար հետ կխոսանք»,- երիտասարդին է դիմել քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան քաղաքացին ասել է. «Խի՞ ես ոստիկանություն կանչում… արա, այ ախպեր, մի նկարի, եքա մարդ ես, ամոթ ա»:
Այնուհետեւ երիտասարդը նստել է մեքենան եւ հեռացել:
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն:
«Ես 15 րոպե անընդհատ ձեզ եմ զանգում: Էս որտեղ ա լսված, որ ոստիկանություն զանգեն ու չպատասխանեն: BMW մակնիշի մեքենան բակերում, խաղահրապարկների արանքներում մեծ արագությամբ վարում է մեքենան: Հանձնարարեք պետավտոտեսչությանը, որ հայտնաբերեն մեքենան եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Հետո ինձ կզանգահարեք եւ կզեկուցեք, թե ինչ եք արել: Ես սա ասում եմ որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր»,- ոստիկանության աշխատակցին դիմել է Նիկոլ Փաշինյանը՝ տրամադրելով մեքենայի համարները:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել կատարվածի վերաբերյալ:
«Վովա ջան սիրուն չի, 1-02-ը չի պատասխանում։ Տարոն ջան, բակերում ճռռիկ անող ջահելներիդ տիրություն արա, թե չէ՝ քեզ կհրավիրեմ բանավեճի»,- գրել է քաղաքապետի թեկնածուն:











