Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում նոյեմբերի 19-ին կայացել է «Ոսկե ծիրան» «Անիվների վրա փառատոնի» բացման արարողությունը։ Փառատոնը կանցկացվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիիում։
Կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն հայ եւ օտարազգի ռեժիսորների 6 ֆիլմեր։
Փառատոնն անցկացվում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։




























