Թբիլիսիի կենտրոնի բնակարաններից մեկում ռադիոկտիվ նյութ է հայտնաբերվել՝ ցեզիում 137: Այն հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցների կողմից առգրավվել է: 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը առայժմ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի հաղորդել այդ առթիվ, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնի է, ցեզիում 137-ը չափազանց վտանգավոր է մարդկանց կյանքի համար: Մասնավորապես այն օգտագործվում է ցորենի ստերիլիզացման համար, ինչպես նաեւ բժշկության մեջ: