Չինացի գիտնականները կառուցել են նոր քվանտային հաշվիչ մեքենա, որը նրանք համարում են աշխարհում իր տեսակի մեջ առաջինը։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ վերոնշյալ սարքավորումը բազմակի անգամներ գերազանցում է սովորական համակարգիչներին։

Քվանտային հաշվիչ մեքենայի նախատիպը 10-100 անգամ ավելի արագ է, քան ընդհանուր նշանակության առաջին էլեկտրոնային թվային հաշվիչը (ENIAC)։ Նշվում է նաեւ, որ ստեղծված որ հաշվիչ մեքենան առաջինն է իր տեսակի մեջ, որը գերազանցում է դասական համակարգիչներին եւ իր աշխատանքում օգտագործում  միայնակ լուսամասնիկներ։