Մասաչուսթեսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները (MIT) շարժական 3D տպիչ են ստեղծել տների կառուցման համար։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ին։
Համակարգը թույլ է տալիս առնվազն 14 ժամվա ընթացքում կառուցել կլոր կառույցներ՝ մոտ 15 մետր տրամագծով ու մոտ 4 մետր բարձրությամբ։ 3D տպիչն իրենցից ներկայացնում է երկու պտտվող մանիպուլյատոր՝ մեծ ու փոքր։ Սարքավորումը տեղադրում են այն վայրում, որտեղ նախատեսվում է տուն կառուցել, հետո մանիպուլյատորները ավտոմատ ռեժիմով ստեղծում են շինության հիմնակմախքը։ Գործընթացի ավարտից հետո տպիչը դուրս են տանում շինությունից։
Ինստիտուտի մասնագետները նշում են, որ տվյալ մեթոդը թույլ է տալիս զգալիորեն էժանացնել ու արագացնել շինարարությունը, ինչպես նաեւ այն առավել անվտանգ դարձնել։
Հետազոտության համահեղինակ Սթիվեն Քիթինգը նշել է, որ 3D տիպիչը մասնավորապես կարելի է կիրառել հեռացված շրջաններում կամ տարերային աղետի գոտիներում, որտեղ սովորաբար դժվար է շինարարության համար նախատեսված սարքավորումներ հասցնել։




























