Լիսաբոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կուլուարներում երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու միջեւ:

Հանդիպման ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու գաղափարին եւ հույս ունի, որ այդ համագործակցությունը կնպաստի Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լավացմանը: Այս մասին Վրաստանի ղեկավարը հայտնել է «Ֆրանսպրեսս» գործակալությանը:

Իր հերթին Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու համար եւ աջակցություն է հայտնել Վրաստանի տարծքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: