Apple կորպորացիան հրապարակել է 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների հաշվետվությունը։ Փաստաթղթում ասվում է iPhone-ի վաճառքի անսպասելի անկման մասին, հաղորդում է Lenta-ն։
Երկրորդ եռմասյակի ընթացքում վաճառվել է 50,8 մլն iPhone, ինչն ընկերությանը 33,2 մլրդ դոլար է բերել։ Համեմտության համար՝ անցյալ տարվա նույն շրջանում վաճառվել է 51,2 սարքավորում, ինչն ընկերությանը 32,9 մլրդ դոլար է բերել։ Համապատասխանաբար, հեռախոսների վաճառքն անկում է ապրել մեկ տոկոսով։ Իրենց հերթին, վերլուծաբանները եւս կանխատեսում էին, որ Apple-ը կարող է վաճառել 52 մլն սմարթֆոնից ոչ քիչ։
Սակայն երկրորդ եռամսյակի ընթացքում Apple-ի ընդհանուր եկամուտն աճել է 1,2 տոկոսով։ Այն կազմել է 52,9 մլրդ դոլար՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն շրջանի 50,6 մլրդ դոլարի։ Նշվում նաեւ, որ Չինաստանում արձանագրվել է Mac համակարգիչների 20 տոկոսով աճ։




























