Թեհրանի «Արարատ» հայկական մշակութային  կազմակերպությունում Հայկական հարցերի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Թուրքիա՝ Նեոօսմանականությունը ՝ արտաքին քաղաքականության դրոշի ներքո» ֆորումը, նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումին մասնակցել են Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, ԱԺ-ի, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, պատմաբաններ, փորձագետներ, նաեւ թուրք մտավորական ու լուսանկարիչ Էրհան Արիկը ։

Իր ելույթում դեսպան Թումանյանը նշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Համահայկական հռչակագրի ընդունման կարեւորությունը, որն արտահայտում է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի միասնակամ կամքը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու հանցագործության հետեւանքները հաղթահարելու հարցում։