Չինացի գիտնականներն ավարտել են այսպես կոչված Երկրորդական նեյտրոնների չինական աղբյուրի (CSNS) ստեղծման աշխատանքները, որը մշաողներն անվանել են «սուպեր մանրադիտակ»։ Այս մասին հաղորդում է Global Times պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի գիտությունների ակադեմիային։
«CSNS-ի մասնագետները պատրաստվում են աշնանն արտադրել նեյտրոնների նոր կծիկ կամ, այլ կերպ ասած, սուբատոմային մասնիկների հոսք։ Նախատեսվում է, որ «սուպեր մանրադիտակը» պատրաստ կլինի օգտագործման համար մինչ 2018 թվականի մարտ ամիս», - We Chat սոցկայքի իր էջում հայտնել է ակադեմիայի ակադեմիկոս, CSNS-ի նախագծի ղեկավար Չեն Հեշենը։
Նրա խոսքով՝ արդեն առաջիկայում Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի չորրորդ երկիրը (Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Ճապոնաիյից հետո), որը կստեղծի նեյտրոնների ճառագայթման սեփական աղբյուրը՝ ճեղքման հետեւանքով սարքավորում, որն էլ թույլ կտա մանրամասն ուսումնասիրել «ամենամանրադիտակային» օբյեկտները։




























