Բաքվում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի եւ Իրանի քաղաքացի վարորդների միջեւ:
Report-ի փոխանցմամբ, նրանց միջեւ վիճաբանություն է ծագել սրճարանում ճաշելիս: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ կողմերը որպես զենք օգտագործել են ձեռքի տակ ընկած իրերը՝ աթոռներ, սեղաններ:
Միջադեպի հետեւանքով տուժել է 5 մարդ, այդ թվում սրճարանի մատուցողուհին:




























