Հայկական 9 սթարթափ ընկերություններ 30-50 000 եվրոյի չափով դրամաշնորհներ կստանան՝ ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, որը կազմակերպել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ընկերությունը՝ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում։

Ինչպես լրագրողներին հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, մրցույթին 80 ընկերություն է մասնակցել, որոնք աշխատում են ինժեներինգի, մաքուր տեխնոլոգիաների եւ հայ-թեքի ոլորտում։ Այդ բոլոր ընկերությունները պետք է ներկայացնեին ոչ միայն լավ գաղափար ապագա նախագծի համար, այլեւ գործող նախագիծ, որն արդեն այդ նույն դրամաշնորհի չափով ներդրումներ ներգրավել է։

Նշվում է, որ մրցույթին մասնակցել են ընկերություններ ոչ միայն Երեւանից, այլեւ Գյումրիից, Վանաձորից եւ այլ քաղաքներից։

3 ամիս շարունակ «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը աշխատել է այդ բոլոր ընկերությունների հետ, որից հետո դրանցից 24-ն անցել են եզրափակիչ։ Այսօր՝ մայիսի 4-ին, այդ ընկերությունների ներկայացուցիչներ ժյուրիի դատին կներկայացնեն իրենց նախագծերն ու փաստարկները, թե ինչու հենց իրենք պետք է ստանան դրամաշնորհ։ Ժյուրին կընտրի 9 մասնակցի, որոնք կստանան դրամաշնորհ։ Նրանց անունները հայտնի կլինեն վաղը՝ մայիսի 5-ին։

Վաղը միւենույն ծրագրի շրջանակներում Երեւանում եւս մեկ դրամաշնորհային մրցույթ տեղի կունենա՝ «Գիտական ու տեխնոլոգիական ձեռնարկատիրության ծրագիր» (STEP), որի կարող են մասնակցել հեռանակարային գաղափարներ ներկայացրած սթարթփերը, այլ ոչ թե պատրաստի նախագծերը։ Այդ մրցույթում եզրափակչում 10 հայտնվածները 15 000 եվրոյի չափով դրամաշնորհ կստանան։ Նպատակը սկսնակ գիտնականներին, ինժեներներին եր հետազոտողներին օգնելն է իրենց ծրագրերը ներկայացնելու, ինչպես նաեւ նոր ընկերություններ ու ձեռնարկություններ ստեղծելու հարցում։