Հայաստանը Վրաստանից որպես պարգեւ հեպատիտ C-ի դեղորայք կընդունի։ Վրացի գործընկերներից օգնություն ընդունելու մասին որոշումն ընդունվել է մայիսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Սովալդի» («Sofosbuvir») դեղահաբը կտրվի հեպատիտով հիվանդներին։ Հայաստանում բնակչության 2 տոկոսը համարվում է վարակված հեպատիտ B–ով, իսկ 4-5 տոկոսը՝ հեպատիտ C-ով։ Հանրապետությունում հիվանդության տարածման աստիճանը միջին է համարվում։ Վարակվածների թիվը կարող է կազմել 50 հազար մարդ։ Նրանցից 95 տոկոսի դեպքում վիրուսը թույլ է զարգանում ու բուժում չի պահանջում։ Սակայն մյուսներին դեղորայքային բուժում էանհրաժեշտ։




























