Google կորպորացիան Gmail փոստային ծառայության օգտատերերին նախազգուշացրել է վնասակար ֆիշինգային հղման մասին, որը ներկայացված է որպես Google Docs։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Verge-ին։ Ընկերությունը սոցկայքերում կոչ է արել չբացել հղումներն ու նշել որպես ֆիշինգ։

Նամակներ սկսել են ստացվել մայիսի 3-ին։ Հասցեատիրոջն առաջարկվում է բացել Google Docs-ը, որը ստացվել է ծանոթից, որից հետո օգտատերերը պետք է նրան թույլ տա կառավարել իր նամակներն ու կապերը։

Բախվելով խնդրի հետ՝ օգտատերերը ցույց են տվել վնասակար նամակի «վարքը»։ Նրանց խորհուրդ է տրվում միանգամից ջնջել նամակը՝ առանց բացելու։