Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտիներ ստեղծելու մասին հուշագիրը ճիշտ իրականացման դեպքում կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել երկրում, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 4-ին Աստանայում սիրիական կարգավորման հարցով բանակցությունների մասնակիցները ստորագրել են հուշագիր՝ Սիրիայում անվտանգության չորս գոտիներ ստեղծելու մասին։ Փաստաթուղթը ստորագրել են երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։

«Փաստաթուղթը, որը ստորագրել են հրադադարի երաշխավոր երկրները, ճիշտ իրականացման դեպքում կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Սիրիայում»,- ասել է Անսարին լրագրողներին։