Ռուսական Digital Security ընկերությունը, որը մասնագիտանում է տեղեկատվական անվտանգության ոլորտում, հայտնաբերել է խոցելիություն Twitter ում, որը թույլ է տալիս թվիթներ հրապարակել ցանկացած օգտատիրոջ անունից, չունենալով մուտք նրա հաշիվ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը, փոխանցում է RNS–ը։
Խոցելիությունը հայտնաբերվել է 2017-ի փետրվարի 26-ին, Twitter–ը երկու օրում վերացրել է այն։ Այդ պատմության մասին չէին բարձաձայնել, ընկերությանը ժամանակ տալով ստուգել հնարավոր այլ խոցելիությունները։
«Այդ խոցելիությունը վտանգավոր է, քանի որ դրա միջոցով հնարավոր է կեղծ տեղեկություններ հրապարակել նաեւ լրատվական պարբերականների, քաղաքական գործիչների, շոու բիզնեսի աստղերի անուններից, ընդ որում դա կարող էր անել քիչ թե շատ լավատեղյալ ցանկացած օգտատեր»,- պարզաբանում են մասնագետները։
Նման խոցելիությունները կարող են ճգնաժամային իրավիճակներ առաջացնել քաղաքական ու տնտեսական ոլորտներում, նախազգուշացնում են մասնագետները։




























