Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կայքը արգելաբացվել է մի խումբ հաքերների կողմից, որոնք իրենց TheConficker են անվանում, որն էլ իր հերթին կապակցված է ադրբեջանական Anti-Armenia Team հաքերների հետ։
Հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվել են քայլեր ու կայքի վերահսկողությունը վերականգնվել է։ Հարձակումից անմիջապես հետո Հանձնախումբը նամակ է ուղարկել ՀԴԲ կիբերհանցագործությունների հարցերով դեպարտամենտի գանգատների կենտրոն։
Նշում են, որ այս տարի ավելի վաղ Հանձնախումբը նամակ էր ուղարկել սենատի ու ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներ, մտահոգություն հայտնելով ԱՄՆ ժողովրդավարական կառույցների վրա Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության կապակցությամբ։




























