«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր` մայիսի 5-ին, քարոզարշավը շարունակել է Ավան վարչական համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը թիմին առաջնորդել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ՝ ցույց տալու, թե քաղաքապետն  ինչ շքեղ տանն է ապրում, մինչդեռ մայրաքաղաքի փողոցներն անբարեկարգ են: Փոստանջյանին ու իր թիմակիցներին տան մոտ հանդիպել է Տարոն Մարգարյանի մայրը՝ տիկին Սուսաննան, որը հորդորել է այդտեղ նկարահանում չանել:

«Բարեւ ձեզ, սիրելի երեւանցիներ, սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու»,- ասել է տիկին Սուսաննան:

«Երկիր Ծիրանիի» անդամներն  էլ հակադարձել են, թե  ուզում են երեւանցիներն իմանան՝ ինչ շքեղ տան մեջ է բնակվում քաղաքապետը:  Քաղաքապետի մայրն էլ իր հերթին ասել է. «Հաճելի չէ, այստեղ բազմանդամ ընտանիք է բնակվում: Մենք ձեր նկատմամբ այդպես չենք տրամադրված»:

Զարուհի Փոստանջյանը շարունակել է քարոզարշավը՝ անպատասխան թողնելով տիկին Սուսաննայի հորդորը: